Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ՀՀ ՀՕ 60-րդ և 64-րդ հոդվածներով, անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01072025-06-0061 և 23062025-06-0053 վկայականները, Արտակ Բադալյանի դիմումը, 16.05.2006 թվականի թիվ 1247 ռեստրով հաստատված պայմանագիրը.
1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում ընդգրկված նախկին 06-113-0108-0213 ծածկագրի հողամասից ձևավորված՝ նոր հողատարածքների նկատմամբ վարձակալության տրամադրումը, կադաստրային ծածկագիր՝ 06-113-0108-0216, մակերես՝ 0,71 հա, տարեկան 4415 դրամ վարձավճարով և 06-113-0108-0217 մակերես՝ 0.07հա, տարեկան 435 դրամ վարձավճարով (համաձայն նախկին պայմանագրի ընդհանուր վարձավճարի մասնաբաժինների):
2. Վարձակալության 25 տարի ժամկետով պայմանագրեր կնքել Արտակ Բադալյանի հետ (ըստ նախկին 16.05.2006 թվականի թիվ 1247 ռեստրով հաստատված պայմանագրի պայմանների):
3. Որոշումը ենթակա է գրանցման ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :