Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2025 թվականի N 25-Ա

ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ՀԱՍԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով՝ Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ֆիոլետովո համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Ֆիոլետովոյի համայնքապետարանի վարչական շենքում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում:

 


Կողմ -4

ՆՈՎԻԿՈՎ ԱԼԵՔՍԵՅ

ՉԻՉՅՈՎ ՄԻԽԱԻԼ

ՌՈՒԴՈՄՅՈՏԿԻՆ ԱԼԵՔՍԵՅ

ՌՈՒԴՈՄՅՈՏԿԻՆ ՄԻԽԱԻԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՉԻՉՅՈՎ


Կից փաստաթղթեր՝
(17.46 Կբ)
(136.19 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո, առաջին փ, 146 շենք
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner