Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ֆինանսական կրթման ազգային ծրագիր
2024,Հուլիս 9 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.10.24 Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի աշխատանքային այցը Ֆիոլետովո
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հոկտեմբերի 1-ին այցելել է Ֆիոլետովո համայնք: Ֆիոլետովոյի համայնքապետ Ալեքսեյ Չիչյովի, համայնքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են համայնքային ծրագրերը, խնդիրները, գյուղմթերքի սպառման շուկայի ընդլայնման, զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Լոռու մարզպետը նշել է, որ կոլորիտային ու տարբերվող Ֆիոլետովոն լուրջ հետաքրքրություններ կարող է առաջացնել զբոսաշրջիկների մոտ, անհրաժեշտ է զարգացման գրավիչ և իրատեսական ծրագրեր մշակել այդ ուղղությամբ: Աշխատանքային այցի շրջանակներում Արամ Ղազարյանն այցելել է նաև Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոց: Տնօրենի ուղեկցությամբ՝ մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային ... Մանրամասն
17.09.24 ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
 Սեպտեմբերի 9-ին կայացավ Ֆիոլետովո համայնքի ֆուտբոլի մինի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը:Դաշտը կառուցվել է գյուղի բնակիչ և բարերար Վասիլի Չիչյովի ֆինանսական աջակցությամբ։Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր: Մարզադաշտի բացման կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից ներկաներին շնորհավորեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և հույս հայտնեց, որ նոր կառուցված մարզադաշտը ֆուտբոլ մարզաձևը զարգացնելու և առավել մասսայականացնելու խթան կհանդիսանա՝ աշխուժացնելով նաև ... Մանրամասն
09.07.24 ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ

25.03.24 ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև ծրագրի գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝• առաջին բաղադրիչի շրջանակում՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,• երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։Առաջին բաղադրիչԱռաջին բաղադրիչի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում շահառուին՝ ... Մանրամասն
25.03.24 Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքներ
Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները։ Դրանց սահուն ընթացքն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2024թ․ հունվարի 26-ին, փետրվարի 1-ին, 8-ին, 20-ին, 21-ին և 26-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են վերոնշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկ-նախագծերի առնչությամբ ... Մանրամասն
1


Բոլորը
Ֆիոլետովոյի պատմությունը
Русский уголок в сердце Армении
Մոլոկաններ - Իրականություն առանց առասպելների
Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner