Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.03.24 ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև ծրագրի գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝• առաջին բաղադրիչի շրջանակում՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,• երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։Առաջին բաղադրիչԱռաջին բաղադրիչի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում շահառուին՝ ... Մանրամասն
25.03.24 Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքներ
Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները։ Դրանց սահուն ընթացքն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2024թ․ հունվարի 26-ին, փետրվարի 1-ին, 8-ին, 20-ին, 21-ին և 26-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են վերոնշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկ-նախագծերի առնչությամբ ... Մանրամասն
25.03.24 Կայացավ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը
2024թ. փետրվարի 29-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԳՄՀԸ կողմից իրականացվող և Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի գործադիր հանձնաժողովի տարեկան նիստը: Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ... Մանրամասն
25.03.24 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: Քեյթ Նյուտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա խնդիրներից և դրանք լուծելու անհրաժեշտությունից: Նյուտոնը նշել է, որ այցի նպատակն է մարզերում տեղում գնահատել ու ծանոթանալ առկա իրավիճակին, խնդիրներին: Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նպատակները՝ կապված դպրոցաշինության հետ և այս համատեքստում կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը: Նախարարի տեղակալը խոսել է ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգի զարգացումից և համայնքային ... Մանրամասն
25.03.24 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե։ Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Արշակ Կարապետյանը, «Մելորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը նախարարին զեկուցել է, որ գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ «Ջուր օգտագործող ընկերությունների» տարածքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը հիմնական Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների մասին ... Մանրամասն
1


Բոլորը
Ֆիոլետովոյի պատմությունը
Русский уголок в сердце Армении
Մոլոկաններ - Իրականություն առանց առասպելների
Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
(0322)68941
fioletovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner