Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ, 28-րդ կետերի, ''Նորմատիվ իրավական ակտերի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով` համայնքի ավագանին
1. Հաստատել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 1-2 հավելվածների.
2. Ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի <<Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 17 որոշման NN 1-2 հավելվածները
3. Սույն որոշման ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից.