|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո, (0322)68941, fioletovo.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2017 թվականի N 02 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18 կետի ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ հոդվածների, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի և 72-րդ հոդվածի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում 2017 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
- Ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 11-ի ՙՀայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղական համայնքում 2017 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին՚ N 27-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -5 ԶԱԴՈՐԿԻՆ ՎԱԼԵՐԻ ԶԱԴՈՐԿԻՆԱ ՏԱՏՅԱՆԱ ՆԱԶԱՐՈՎ ՎԱԼԵՐԻ ՆԱԶԱՐՈՎԱ ԻՐԻՆԱ ՆՈՎԻԿՈՎ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱԼԵՔՍԵՅ ՆՈՎԻԿՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|