Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 31
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո, (0322)68941, fioletovo.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2016 թվականի N 31

ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ և 20-րդ կետերով, 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, համայնքի ավագանու  2014 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ֆիոլետովոհամայնքի ղեկավարին  վերապահված  կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման  կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ա որոշմամբ, հիմք ընդունելով ստացված դիմումները և համայնքի  զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման,  զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունները՝

 

Ֆիոլետովո համայնքի ավագանին որոշում է.

 

    1.Բավարարել համայնքի   բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն կից հավելվածի:

2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարման ուղղությամբ և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին  վճարել հատկացված գումարները:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -5

ԶԱԴՈՐԿԻՆ ՎԱԼԵՐԻ

ԶԱԴՈՐԿԻՆԱ ՏԱՏՅԱՆԱ

ՆԱԶԱՐՈՎ ՎԱԼԵՐԻ

ՆԱԶԱՐՈՎԱ ԻՐԻՆԱ

ՆՈՎԻԿՈՎ ՎԱԼԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՆՈՎԻԿՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
(0322)68941
fioletovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner