Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ֆիոլետովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 07
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ֆիոլետովո ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ֆիոլետովո համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Ֆիոլետովո, (0322)68941, fioletovo.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2017 թվականի N 07

ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով  և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.      Հաստատել Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 1-2  հավելվածների.

 

2.     Ուժը կորցրած ճանաչել Ֆիոլետովո համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի <<Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 28 որոշման NN 1-2 հավելվածները  

3.     Առաջարկել Ֆիոլետովո համայնքի ղեկավարին` Ֆիոլետովոյի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել  ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

 

4.     Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.


Կողմ -5

ԶԱԴՈՐԿԻՆ ՎԱԼԵՐԻ

ԶԱԴՈՐԿԻՆԱ ՏԱՏՅԱՆԱ

ՆԱԶԱՐՈՎ ՎԱԼԵՐԻ

ՆԱԶԱՐՈՎԱ ԻՐԻՆԱ

ՆՈՎԻԿՈՎ ՎԱԼԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԼԵՔՍԵՅ ՆՈՎԻԿՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ֆիոլետովո
(0322)68941
fioletovo.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10034098@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner